
Պաշտպանական հսկաների արժետոմսերը աճել են 100%-ով ԱՄՆ քաղաքականության փոփոխության պատճառով․ Bloomberg
Համաշխարհային պաշտպանական հսկաների բաժնետոմսերն աճել են ավելի քան 100%-ով՝ կապված Ուկրաինայի հանդեպ ԱՄՆ քաղաքականության փոփոխության հետ՝ նոր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո. հայտնել է Bloomberg գործակալությունը։
Ըստ տեղեկության՝ արժեթղթերի գների համանման թռիչք է նկատվել, մասնավորապես, ասիական շուկաներում՝ հարավկորեական Hanwha Aerospace Co. և նրա դուստր Hanwha Ocean Co. Ձեռնարկություններում։ Նրանց բաժնետոմսերի գինը բարձրացել է 128%-ով՝ գերազանցելով տարածաշրջանի բոլոր պաշտպանական ընկերություններին: Բացի այդ՝ գերմանական Rheinmetall կոնցեռնն առաջատար դիրք է գրավել MSCI World ինդեքսում եվրոպական երկրների կողմից ռազմական ծախսերի զգալի աճի կանխատեսումների ֆոնին։ Գործակալության գնահատականներով՝ այս իրավիճակը պայմանավորված է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու Թրամփի որոշմամբ և ԵՄ–ում ԱՄՆ գործընկերների վրա ճնշում գործադրելով՝ ստիպելու նրանց մեծացնել պաշտպանական ծախսերը։ Բացի այդ՝ ասիական պաշտպանական ընկերությունները շահում են իրենց սպառազինության ավելի ցածր արժեքի ֆոնին՝ համեմատած իրենց եվրոպական մրցակիցների հետ:
Ինչպես գրել է Bloomberg-ը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունից հետո՝ ԵՄ երկրների վերազինման համար 150 մլրդ եվրոյի վարկային միջոցներ տրամադրելու մասին, ինչպես նաև Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունների ֆոնին երկրում 500 եվրոյով պաշտպանական հիմնադրամ ստեղծելու մասին, Rheinmet-ի բաժնետոմսերի արժեքը հասել է մինչև 1000 եվրոյի։
2022 թվականին կոնցեռնի բաժնետոմսերը վաճառվում էին 100 եվրոյից ցածր գնով: Ճապոնիայում IHI Corporation ինժեներական ընկերության բաժնետոմսերի արժեքը ևս հասել է ամենաբարձր մակարդակին 1990 թվականից ի վեր՝ մոտ 74 դոլար, մինչդեռ հարավկորեական տանկեր արտադրող Hyundai Rotem Co.-ի բաժնետոմսերն աճել են 11%-ով՝ հասնելով 60 դոլարի։ «Այն գիտակցումը, որ ԱՄՆ–ն այլևս անվճար չի պաշտպանի Եվրոպան, կստիպի եվրոպական երկրներին ավելացնել իրենց պաշտպանական բյուջեները», – նշել է Ֆիբոնաչի Ասեթ Մենեջմենթ Գլոբալ ակտիվների մենեջեր Ջոն Ին Յունը: Միևնույն ժամանակ՝ Bloomberg-ը ներդրողների ակնկալիքներն անվանել է «որոշ չափով գերհագնահատված»: Օրինակ, Orbis Investments-ի ակտիվների մենեջեր Ալեք Քաթլերը կարծում է, որ եթե ապագայում եվրոպական երկրները սկսեն «կասկածել, թե որքան պետք է ծախսեն» պաշտպանության վրա, ոլորտի բաժնետոմսերի արժեգները կարող են «էականորեն ընկնել»: Հիշեցնենք, որ մարտի 3-ին Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ Թրամփը հրամայել է դադարեցնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը: Ավելի ուշ Պենտագոնի ներկայացուցիչը ТАСС-ին հաստատել է, որ ԱՄՆ Զինված ուժերը դադարեցրել են Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։