09 Մար
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը խորացնում է ՆԱՏՕ-ի վստահության ճգնաժամը տեղեկատվության փոխանակման հարցում. Politico

Թրամփը խորացնում է ՆԱՏՕ-ի վստահության ճգնաժամը տեղեկատվության փոխանակման հարցում. Politico

ՆԱՏՕ-ի երկրներում անհանգստությունն աճում է հետախուզական տվյալների փոխանակման ռիսկերի վերաբերյալ: Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը մեծացրել են թերահավատությունը Վաշինգտոնի հետ նման համագործակցության նկատմամբ. գրել է Politico-ն՝ վկայակոչելով նախկին պաշտոնյաներին, ովքեր աշխատել են անվտանգության ծառայություններում և դաշինքի կառույցներում։

Ինչպես նշում է հրատարակությունը` ՆԱՏՕ-ում հետախուզության փոխանակումը երկար ժամանակ բարդանում է դաշինքի ավանդական անդամների անվստահությամբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ, որոնք միացել են կազմակերպությանը ԽՍՀՄ փլուզումից հետո։

Անվստահությունն էլ ավելի է մեծացել Հունգարիայի և Սլովակիայի ռուսամետ դիրքորոշումների պատճառով։ Ինչպես գրել է թերթը, Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները բարելավելու Թրամփի փորձերը «ցնցում են դաշինքի առանցքը՝ ստիպելով երկրներին դիտարկել Վաշինգտոնի հետ հետախուզական տվյալների փոխանակման ռիսկերը»։

«ՆԱՏՕ-ում շատ շահարկումներ կան դաշինքի ներսում հետախուզական տվյալների փոխանակման ապագայի վերաբերյալ», – նշել է դաշինքում մինչ անցյալ տարվա նոյեմբեր ԱՄՆ դեսպան Ջուլի Սմիթը: Նա հաստատել, որ որոշ դաշնակից պաշտոնյաներ վախենում են, որ Վաշինգտոնը կդադարեցնի տվյալների փոխանակումը: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ներկայիս պաշտոնյան, որի անունը չի նշվում, կոչ է արել չուռճացնել նման սպառնալիքները: Նա խոստովանել է, որ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի վիճաբանությունից հետո «բնականաբար, շատ հարցեր կան»։

«Սակայն անձնակազմը հանգստություն է պահպանում և շարունակում է աշխատել: Իհարկե, որոշակի կոռոզիա կա ուկրաինական հարցում մոտեցման պատճառով, բայց մենք այն կարծիքին ենք, որ Թրամփը ՆԱՏՕ-ի հետ ոչ մի իրական խնդիր չունի, բացի պաշտպանության ծախսերից», – բացատրել է նա: Մեկ այլ ներկայիս պաշտոնյա, ով նույնպես խոսել է անանունության պայմանով, նշել է, որ վերջին միջազգային իրադարձությունները չեն ազդել դաշինքի ներսում հետախուզական տվյալների փոխանակման վրա:

Ռազմագերիներ