09 Մար
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ առաջնորդները կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցության տարբերակները

ԵՄ առաջնորդները կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցության տարբերակները

Եվրամիության առաջնորդները հինգշաբթի կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս առնչությամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ մայրցամաքը գտնվում է «պատմության շրջադարձային կետում» գրում է BBC-ն։

Բացի ԵՄ-ի վերազինման հարցից, առաջնորդները կքննարկեն, թե կազմակերպությունն ինչպես կարող է հետագա աջակցություն ցույց տալ Կիևին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային օգնությունը դադարեցնելու մասին հայտարարության ֆոնին: Հանդիպմանը հրավիրված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հաստատել է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է նաև Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը։

Ռազմագերիներ