
Զելենսկին հաստատել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի
Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին հաստատել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի կունենան Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Նրանք քննարկելու են խաղաղության հաստատման համար երկու երկրների համագործակցությունը։ Հայտարարությունը Զելենսկին արել է Բրյուսելում՝ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, որտեղ եվրոպացի առաջնորդները որոշել են կտրուկ ուժեղացնել մայրցամաքի անվտանգությունը՝ Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին․ հայտնում է BBC-ն։
Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին․ «Դրանից հետո իմ թիմը կմնա Սաուդյան Արաբիայում՝ աշխատելու ամերիկացի գործընկերների հետ»,– ավելացրել է Վլադիմիր Զելենսկին:
Ավելի վաղ, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն ռուս-ուկրաինական վեցամսյա զինադադարի հնարավորությունը։