
Սիրիայում բախումների հետևանքով 70 մարդ է զոհվել
Սիրիայում ավելի քան 70 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են կառավարական անվտանգության ուժերի և երկրի նախկին նախագահ Բաշար ալ–Ասադին հավատարիմ զինյալների միջև բախումների հետևանքով․ հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR)։
SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ հինգշաբթի տեղի ունեցած մարտերի հետևանքով 48 մարդ է զոհվել ծովափնյա Ջաբլե քաղաքում և հարակից գյուղերում: Դիտորդական կենտրոնը հարձակումները որակել է որպես «ամենակատաղի հարձակումները նոր իշխանությունների դեմ՝ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Ասադի տապալումից հետո»: