19 Ապր
2025
20° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեսկովը խոսել է Սիրիայում իրավիճակի ու ռուսական ռազմաբազայի մասին

Պեսկովը խոսել է Սիրիայում իրավիճակի ու ռուսական ռազմաբազայի մասին

Սիրիայում տեղակայված ռուս զինվորականների անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայում իրավիճակի վատթարացման մասին լուրերը։

«Մեր զինծառայողների անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով, ընդհանուր առմամբ` ես չէի մեկնաբանի գործողությունների այս ընթացքը, քանի որ մանրամասները մեզ հայտնի չեն»,- հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ երեկվանից Սիրիայում լարված իրավիճակ է, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցները հարձակվել են գործող իշխանության անվտանգության ուժերի վրա, կան զոհեր:

 

Ռազմագերիներ