
Սիրիական իշխանությունները «Խմեյմիմ» ավիաբազայի մոտ լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել․ Al Arabiya
Սիրիայի անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք ենթարկվում են երկրի նոր իշխանություններին, տեղակայվել են Լաթաքիա նահանգի Ջեբլա քաղաքում, որտեղ գտնվում է ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան:
Ինտենսիվ պայքար է ընթանում Հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցների դեմ. հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքում դաժան բախումներ են։
Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր նահանգներում զանգվածային անկարգություններ են, որոնց կազմակերպիչը նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներն են։