
ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները՝ կոչ անելով հետաքննել քաղաքացիական բնակչության մահապատիժները ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
«Համաձայնեցված հարձակումներից հետո մենք ստանում ենք չափազանց անհանգստացնող հաղորդագրություններ ընտանիքների սպանությունների մասին, ներառյալ՝ կանանց, երեխաների և վիրավոր զինյալների:
Անհրաժեշտ է անցկացնել բոլոր սպանությունների ու այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ ու անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի ու չափանիշների»,- ասված է Տյուրկի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրասենյակի կայքում:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սիրայի նախկին նախագահ Բաշար ալ–Ասադի կողմակիցները զինված հարձակումներ են իրականացնում երկրի տարբեր հատվածներում։