10 Մար
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խավարվող խաղաղության գործընթաց. Բաքուն տարածքային պահանջ է ներկայացնում Երևանին. Eurasianet

Խավարվող խաղաղության գործընթաց. Բաքուն տարածքային պահանջ է ներկայացնում Երևանին. Eurasianet

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը շեղվում է ռազմատենչ հռետորաբանությամբ, որը ցրում է այն հույսերը, թե տևական կարգավորումը մոտ է. գրել է Eurasianet-ը:

Ինչպես նշվել է, ընդամենը չորս ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը հանձնարարել են իրենց համապատասխան կառույցներին արագացնել բանակցությունները։ Այն ժամանակ երկու առաջնորդները խոստովանել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի դրույթների մեծ մասը կարգավորվել է։ Սակայն այժմ երկու պետությունները, կարծես թե, ավելի շատ մտածում են պատերազմի վերսկսման,ոչ թե խաղաղության մասին: Ալիևը մտավախություն է ներշնչել հակամարտության վերսկսման վերաբերյալ՝ ներկայացնելով տարածքային պահանջ Հայաստանի դեմ՝ կենտրոնանալով Ադրբեջանին Նախիջևանի էքսկլավից բաժանող հայկական տարածքի վրա՝ տարածք, որը նա նկարագրել է որպես «Արևմտյան Զանգեզուր»:

Պետական ​​վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հետևել են Ալիևի օրինակին` հրապարակելով նյութեր, որտեղ նշվել է, թե «ադրբեջանցիները վաղ թե ուշ վերաբնակվելու են» «Արևմտյան Զանգեզուրում»:

Հայաստանը հրաժարվում է զիջել Ադրբեջանի արտատարածքային միջանցքի հարցում: «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ներառում է նաև ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրներ։ Իրանը համառորեն դեմ է Զանգեզուրի ցամաքային ճանապարհի ստեղծմանը. Թեհրանը մտավախություն ունի, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը կդադարեցնի Իրանի առևտրային մուտքը Հայաստան։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կողմ է Զանգեզուրի տարբերակին. 2020 թվականի համաձայնագրով Ռուսաստանը կծառայի որպես միջանցքի անվտանգության երաշխավոր։ Անցյալ ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ պայմանավորվել են մի կողմ դնել Զանգեզուրի հարցը, որը պետք է լուծվեր խաղաղության համաձայնագրից առանձին՝ այդպիսով, ըստ երևույթին, դուրս թողնելով Ռուսաստանին ցանկացած խաղաղապահ դերից: Հունվարին Զանգեզուրը խաղաղ գործընթացի օրակարգ մտցնելու Ադրբեջանի որոշումը նոր կյանք հաղորդեց Ռուսաստանի կողմից տարածաշրջանում խաղաղապահ ներկայություն հաստատելու հնարավորությանը։

Ռազմագերիներ