12 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համաձայնագիր՝ Սիրայի իշխանությունների ու Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև․ կնքվել է հրադադար ամբողջ երկրի տարածքում

Համաձայնագիր՝ Սիրայի իշխանությունների ու Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև․ կնքվել է հրադադար ամբողջ երկրի տարածքում

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավարությունը համաձայնագիր է ստորագրել Դամասկոսում Սիրիայի կառավարության հետ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական և զինված կառույցները պետական կառույցներին ինտեգրելու վերաբերյալ. հայտարարել է Սիրայի նախագահի գրասենյակը։

«Ահմադ Ալ-Շարաայի և Մազլում Աբդիի հանդիպման արդյունքում երկուշաբթի օրը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը ներառում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բոլոր քաղաքացիական և ռազմական կառույցների ինտեգրումը Սիրիայի պետական կառույցներին, ներառյալ սահմանային անցակետերը, օդանավակայանները, նավթի և գազի հանքավայրերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Համաձայնագրում նշվում է նաև, որ քուրդ բնակչությունը սիրիական պետության անբաժանելի մասն է և ունի քաղաքացիական իրավունքներ՝ համաձայն երկրի սահմանադրության։ Ստորագրված համաձայնագրով կողմերը համաձայնության են եկել նաև ամբողջ Սիրիայում հրադադարի մասին։

Քուրդ բնակչության ներկայացուցիչները հաստատել են իրենց աջակցությունը նախկին իշխանության կողմնակիցների հետապնդմանը։

Այս իրադարձությունների ֆոնին, Սիրայի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրավառությամբ տոնելու Սիրիայի կառավարությունը համաձայնության է եկել Սիրիայի դեմոկրատական ուժերին պետական կառույցներում ներառելու մասին:

 

Ռազմագերիներ