
Մանե Թանդիլյանի առողջական վիճակը կրկին վատացել է
11 օր հացադուլի մեջգտնվող Մանե Թանդիլյանի առոջղական վիճակը կրկին վատացել է։ Ազատության պողոտա է ժամանել շտապօգնություն, Թանդիլյանն ու մնացած հացադուլ իրականացնողները զննումներ են անցել։
ABC media-ի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Հետազոտություններից հետո Թանդիլյանն ու մյուսները կրկին հրաժարվել են դադարեցնել հացադուլը։
Հիշեցնենք, որ արդեն 11 օր է Մանե Թանդիլյանն ու մի քանի այլ քաղաքացիներ հացադուլ են իրականացնում, վերջիններսգիշերում են Ազատության հրապարակում։ Նրանց խնդրանքն է, որ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը։