
Թրամփը հույս ունի առաջիկա օրերին խոսել Պուտինի հետ
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կխոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ գրում է BBC-ն։
Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյաները պատրաստվում են այս շաբաթվա վերջին մեկնել Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարի հարցը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ռուսաստանի հետ ցամաքում, ծովում և երկնքում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։