21 Ապր
2025
14.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արևմտյան Զանգեզուրի» թեման մղելով՝ Ալիևը հանրային կարծիք է նախապատրաստում հայ-իրանական սահմանի լուծարման համար․ EADaily

«Արևմտյան Զանգեզուրի» թեման մղելով՝ Ալիևը հանրային կարծիք է նախապատրաստում հայ-իրանական սահմանի լուծարման համար․ EADaily

Մարտի 10-ին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը Մեծ Բրիտանիային անվանել է գլոբալ հակամարտության գլխավոր «սադրիչը» և ռուսամերիկյան ձևավորվող երկխոսության հակառակորդը։ Խնդիրն այն է, որ Լոնդոնի ապակառուցողական քաղաքականությունը սպառնում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին. գրել է EADailyին։

Մարտի 4-ին Միացյալ Թագավորության անվտանգության նախարար Դեն Ջարվիսը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ Իրանը սպառնալիք է Միացյալ Թագավորության անվտանգության համար: Նա Իրանին մեղադրել է Բրիտանիայի և բրիտանացի քաղաքացիների դեմ մահացու սպառնալիքներ հնչեցնելու, իրանական ընդդիմադիր լրատվամիջոցներին ու լրագրողներին, ինչպես նաև Իսրայելի քաղաքացիներին ու հրեաներին հետապնդելու մեջ։ Ջարվիսն այդ գործողությունների համար պատասխանատու է անվանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը և մեղադրել Իսլամական Հանրապետությանը վնասակար կիբեր գործունեության համար:

Մարտի 7-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը կանչվել է Իրանի ԱԳՆ։ Ինչպես նշվել է, Բաքուն և Անկարան ծրագրում են բացել Զանգեզուրի արտատարածքային միջանցքը։ Միևնույն ժամանակ, թուրք նախարարների կարծիքով՝ թուրքադրբեջանական տանդեմից բացի, «Զանգեզուրի միջանցքով» հետաքրքրված են նաև Եվրոպան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Եթե Եվրոպան, առաջին հերթին, նշանակում է Մեծ Բրիտանիա և մայրցամաքային Եվրոպա, ապա «Զանգեզուրի միջանցքով» հետաքրքրված որոշ խաղացողներ համընկնում են ռուսամերիկյան երկխոսության և Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման դեմ հանդես եկողների հետ։

«Արևմտյան Զանգեզուրի» թեման մղելով՝ Ալիևն իրականում հանրային կարծիք է նախապատրաստում հայիրանական սահմանի լուծարման համար, ինչը գործնականում կնշանակի Իրանի շրջափակում հյուսիսային ուղղությամբ։ Բացի այդ՝ չի կարելի բացառել Իրանից թյուրքաբնակ բնակչությամբ մի շարք տարածքներ խլելու Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունը։ Կայքը հավելել է նաև, որ ԻգդիրՆախիջևան գազատարի բացումը տեղի է ունենում Սիրիայում նոր իշխանությունների ամրապնդման ֆոնին, որոնք ուղղված են դեպի Թուրքիա և Արևմուտք, ինչպես նաև այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան սրում է հարաբերությունները Իրանի հետ։ Իհարկե, պաշտոնական Անկարան չի հրաժարվում Իրանի հետ համագործակցությունից, քանի որ մարտի 9-ին, հինգ տարվա ընդմիջումից հետո, Թեհրանից դեպի Վան և հակառակ ուղղությամբ կրկին սկսել է մարդատար գնացք շարժվել։ Սակայն Իրանի մայրաքաղաքի և Վանի երկաթուղային կապը չի կարող համեմատվել թուրքադրբեջանական տանդեմի էներգետիկ և տրանսպորտային նախագծերի հետ։ Մարտի 10-11-ը Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի և բրիտանացի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Նրանց թվում, ում հետ Ալիևի օգնականը բանակցություններ է վարել, եղել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտերկրյա տարածքների նախարար Սթիվեն Դաուտին, վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վերնոն Քոքերը: Բրիտանաիրանական հարաբերությունների վատթարացման և թուրքադրբեջանական տանդեմի՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու ցանկության ֆոնին՝ նման հանդիպումները ցույց են տալիս, որ բրիտանաթուրքական դաշինքը ոչ միայն գոյություն ունի, այլև վարում է հյուսիսարևմուտքից Իրանին շրջափակելու համակարգված քաղաքականություն։

Ռազմագերիներ