
Հայաստանի քաղաքացիների 59.6%-ը կարծում է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հարցումներ է արել քաղաքական զարգացումների և սահմանադրական փոփոխությունները վերաբերյալ։
«2025 թվականի փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, նշելով, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը պետք է փոփոխվի, փոփոխության ենթարկվի» հարցի ի պատասխան 18.74%-ը նշել է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել, 7.5%-ը նշել է` ՀՀ-ին անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն։ Հարցվածների 59.6%-ը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 14.5%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Արամ Նավասարդյանը ներկայացրել է նաև 2024 թվականի հունվարի տվյալները երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսել էր Սահամադրության փոփոխության մասին.=այդ ժամանակ՝ 14%–ն էր ասում, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել, 13%–ը ասում էր, որ անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն, և 34.2%-ը նշել էր, որ Սահմանադրությունը պետք չէ փոփոխել, պետք է մնա անփոփոխ, 38%-ը դժվարացել էր պատասխանել։16:18