
Նիկոլ Փաշինյանի աշխատանքից գոհ է հարցվածների 9%-ը, իսկ 44%-ը արտահերթ ընտրության անհրաժեշտություն է տեսնում
Նիկոլ Փաշինյանի աշխատանքը լիովին դրական է գնահատել հարցվածների 9%-ը, «ավելի շուտ դրական» գնահատել է 15.5%-ը, «ավելի շուտ բացասական»՝ 19.1–% և 46.5%–ը «ընդհանրապես բացասական» է գնահատել, իսկ 10 %-ը դժվարացել է պատասխանել։
Հարցումներն իրականացրել է GALLUP International Association-ի հայաստանյան գրասենյակը:
Հարցին՝ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը կայո՞ւն է» 6.4%֊ը նշել է՝ «ավելի շատ կայուն է», «ավելի շուտ կայուն է» նշել է 16.5%–ը, «ավելի շուտ կայուն չէ»՝ 16.7%-ն է նշել: Հարցվածների 56.3% –ը քաղաքական վիճակը կայուն չի համարել:
«Այսինքն՝ մեր քաղաքացիների մոտ 75%-ը կարծում է, որ քաղաքական իրավիճակը կայուն չէ»,֊ասել է հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու անհրաժեշտության մասին հարցին ի պատասխան քաղաքացիների 44, 44%–ը նշել է, որ միանշանակ անհրաժեշտ է արտահերթ ընտրություն անցկացնել, 16.4% նշել է, որ «ավելի շուտ անհրաժեշտ է», Այսինքն՝ մոտ 60%-ից ավելին կողմ է ՀՀ–ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ 10.3%-ը նշել է՝«ավելի շուտ անհրաժեշտ չեն», իսկ 23.5%-ը նշել է՝ «ընդհանրապես անհրաժեշտ չեն»։