26 Մայ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանի նախագահը Վաշինգտոնին կոչ է արել ամերիկյան միջուկային զենքը տեղակայել Լեհաստանի տարածքում

Լեհաստանի նախագահը Վաշինգտոնին կոչ է արել ամերիկյան միջուկային զենքը տեղակայել Լեհաստանի տարածքում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վաշինգտոնին կոչ է արել միջուկային զենքը ԱՄՆից կամ Արևմտյան Եվրոպայից տեղափոխել Լեհաստանի տարածք: Նա այդ հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով խորհրդական Քիթ Քելլոգի հետ․ գրում է Financial Times թերթը։

«1999 թվականին ՆԱՏՕի սահմանները շարժվեցին դեպի արևելք, ուստի, 26 տարի անց, ՆԱՏՕի ենթակառուցվածքները նույնպես պետք է շարժվեն դեպի արևելք»,- ասել է նա: 

Նա նաև նշել է, որ տասնամյակներ կպահանջվի սեփական միջուկային ուժեր ստեղծելու համար։

Ռազմագերիներ