19 Ապր
2025
13.3° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն ահաբեկչություն է ծրագրում ռուսական նավերի և խողովակաշարերի դեմ. Պատրուշև

ՆԱՏՕ-ն ահաբեկչություն է ծրագրում ռուսական նավերի և խողովակաշարերի դեմ. Պատրուշև

ՆԱՏՕն նոր ահաբեկչություններ է ծրագրում ռուսական բեռնատար նավերի, խողովակաշարերի և տանկերների դեմ․ Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի օգնական, ՌԴ ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։

«Բալթյան տարածաշրջանում իրավիճակի կանխատեսումը թույլ է տալիս ուշադրություն դարձնել Դաշինքին անդամակցող եվրոպական երկրների ռազմածովային ուժերի կողմից տարածաշրջանային լարվածության միտումնավոր հրահրմանը: Մեծ է հավանականությունը, որ ռուսական նավահանգստի ենթակառուցվածքին և նավարկության ազատությանը սպառնացող վտանգն ավելացել է»,- ասել է Պատրուշևը։

Նրա տեղեկություններով՝ ՆԱՏՕի անդամները կիբերհարձակումներ են իրականացնում ռուսական նավերի տեղորոշման սարքավորումների վրա՝ նպատակ ունենալով կազմակերպել արտակարգ իրավիճակներ, այդ թվում՝ վթարների հանգեցնող իրավիճակները:

Պատրուշևն ընդգծել է, որ ՆԱՏՕի եվրոպական թևը շարունակում է Ռուսաստանին Բալթյան երկրներում արգելափակելու իր քաղաքականությունը՝ անտեսելով Ռուսաստանի և ԱՄՆի միջև երկխոսության վերականգնումը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան շահագրգռված է խաթարել ռուսամերիկյան հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ բանակցությունները, իսկ Ֆինլանդիան, ինչպես 1939-ին, վերածվում է Ռուսաստանի դեմ հնարավոր ագրեսիայի ցատկահարթակի՝ այժմ ՆԱՏՕի հովանու ներքո։

Ռազմագերիներ