14 Մար
2025
18.2° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաջորդ քայլը համաձայնեցված փաստաթղթի հրապարակայնացումը պետք է լինի․ Հակոբ Բադալյան

Հաջորդ քայլը համաձայնեցված փաստաթղթի հրապարակայնացումը պետք է լինի․ Հակոբ Բադալյան

Եթե համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները համարում են ավարտված, հաջորդ քայլով պետք է հանրայնացնեն այդ տեքստը, որպեսզի քաղաքացիները հասկանան՝ ինչի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել. ABC media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Տրամաբանությունը հուշում է, որ երկու հասարակությունն էլ պետք է ծանոթանա տեքստի բովանդակությանը։ Այդ պարագայում պարզ կլինի, թե ինչ վտանգներ, ռիսկեր ու հնարավորություններ է պարունակում այդ համաձայնագիրը։ Պայմանագրի բովանդակության պարզ դառնալուց հետո կհասկանանք՝ որքանով է շանտաժի ներքո միակողմանի ձեռքբերված փաստաթուղթ, և որքանով է ապահովում իսկապես հավասարակշռված խաղաղություն թղթի վրա»- ընդգծեց Բադալյանը։

Ռազմագերիներ