
ՌԴ-ն Ուկրաինայի հետ հրադադարի հարցում «զգուշավոր լավատեսություն» ունի
Կրեմլում Թրամփի հատուկ բանագնացին ընդունելուց հետո Ռուսաստանը «զգուշավոր լավատեսություն» է հայտնել Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագրի մասին, սակայն ընդգծել է, որ «առջևում դեռ շատ անելիքներ կան», հաղորդում է BBC-ն։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կրկին նշել է, որ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ պատասխաններ է ակնկալում:
Ռուսաստանի նախագահը մի շարք հարցեր է բարձրացրել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մեխանիզմների վերաբերյալ։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մարտի 13-ին հանդիպել է Պուտինին։ Նույն օրը Ռուսաստանն ու Ուկրաինան հաղորդել են անդաչուներով հարվածների մասին: Խարկովում կան վիրավորներ, իսկ Ռուսաստանի հարավում վնասվել է նավթային օբյեկտ։