
Գալուզինն ու Արսենյանը քննարկել են բարձր մակարդակի շփումների նախապատրաստումը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը մարտի 14-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։
Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումների նախապատրաստումը։