26 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ChatGPT-ի երկարատև օգտագործումը կարող է մեծացնել միայնության զգացումը․ հետազոտություն

ChatGPT-ի երկարատև օգտագործումը կարող է մեծացնել միայնության զգացումը․ հետազոտություն

OpenAI-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ հետազոտությունը հայտնաբերել է կապ ChatGPT-ի ակտիվ օգտագործման և միայնության զգացողության միջև։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Փորձի ընթացքում, որին մասնակցել է մոտ հազար մարդ, պարզվել է, որ չատ-բոտի հետ երկարաժամկետ շփվող օգտատերերն ավելի հաճախ են զգում էմոցիոնալ կախվածություն և ավելի հազվադեպ են շփվում այլ մարդկանց հետ։

Հետազոտության համաձայն՝ չատ-բոտերին վստահելու և նրանց նկատմամբ էմոցիոնալ կապվածություն զգալու հակումն ավելացնում է միայնության հավանականությունը։ Սակայն այն օգտատերերը, որոնք շփվել են ավելի բնական ձայնով աշխատող AI ասիստենտի տարբերակի հետ, նման բացասական ազդեցություն չեն ունեցել։

Հետազոտության երկրորդ փուլում վերլուծվել են ChatGPT-ի հետ անցկացված երեք միլիոն խոսակցություններ և օգտատերերի հարցազրույցները։ Պարզվել է, որ մարդկանց միայն փոքր տոկոսն է չատ-բոտն օգտագործում էմոցիոնալ աջակցություն ստանալու համար։ Մասնագետները նշում են, որ դեռ բաց է մնում հարցը՝ AI-ն արդյոք առաջացնում է միայնություն, թե հակառակը՝ ավելի շատ գրավում է սոցիալականորեն մեկուսացած մարդկանց։

OpenAI-ը հույս ունի, որ այս հետազոտության արդյունքները հիմք կհանդիսանան արհեստական բանականության ազդեցությունը հասարակության վրա ուսումնասիրող հետագա աշխատանքների համար։

Ռազմագերիներ