25 Մար
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ալ-Ռիադում սկսել են բանակցությունները անվտանգության հարցերով

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ալ-Ռիադում սկսել են բանակցությունները անվտանգության հարցերով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով տեղեկացրել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները սկսվել են Ալ Ռիադում:

Նրա խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներից են էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգության ապահովման առաջարկները։

«Մենք սկսել ենք հանդիպումը ամերիկյան թիմի հետ Ալ-Ռիադում։ Մենք իրականացնում ենք Ուկրաինայի նախագահի հրահանգը՝ հասնելու արդար խաղաղությանը և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Օրակարգում ընդգրկված են առաջարկներ՝ էներգետիկ օբյեկտների և կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության համար։

Այսօր մենք քննարկում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցեր․ մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես էներգետիկայի փորձագետներ, այնպես էլ ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»,- ասել է Ռուստեմ Ումերովը:

Ռազմագերիներ