25 Մար
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններում կքննարկվեն հրադադարի վերահսկման, խաղաղապահների և տարածքների պատկանելության հարցերը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններում կքննարկվեն հրադադարի վերահսկման, խաղաղապահների և տարածքների պատկանելության հարցերը

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը CBS հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ ապագայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններում կքննարկվեն հրադադարի վերահսկման մեխանիզմները, խաղաղապահ ուժերի տեղակայումը, ինչպես նաև տարածքների պատկանելության հարցերը։

Նրա խոսքով՝ մարտի 24-ին Ալ-Ռիադում կանցկացվեն ռուս-ամերիկյան խորհրդակցություններ Սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերականգնման վերաբերյալ։

«Այնուհետև մենք կքննարկենք վերահսկման գիծը, որը փաստացիորեն մարտական գործողությունների շփման գիծն է։ Դրան առնչվում են նաև հրադադարի վերահսկման մեխանիզմների, խաղաղապահության, շփման գծերի սառեցման և, իհարկե, ավելի լայնածավալ ու կայուն խաղաղության հարցերը»,- ասել է Ուոլցը։

Նա նշել է, որ խոսք կարող է գնալ նաև «տարածքների փոխանակման» մասին՝ երկարաժամկետ խաղաղության հաստատման նպատակով, սակայն մանրամասներ չի ներկայացրել։  Նրա խոսքով՝ Ուկրաինան դա դիտարկում է որպես անվտանգության երաշխիքների մաս։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ալ-Ռիադում կանցկացվեն ռուս-ամերիկյան խորհրդակցություններ։

Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորեն Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։

Ռազմագերիներ