
Ուղևորին հարվածած վարորդի մասով որոշում կա
Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ–ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից. տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը:
Ավելի վաղ նա ABC media–ին տեղեկացրել էր, որ ուղևորին հարվածած վարորդը կանչվել է. «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերություն:
Հիշեցնենք, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տարածել, որում նշվում էր, որ քաղաքային տրանսպորտի վարորդը հարվածել է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող աղջկան:
«Քաղաքային իշխանության տրանսպորտային «բարեփոխումը» այնքան «փայլուն» է կատարում, որ հայ տղամարդ վարորդը նույնիսկ հարվածում է երիտասարդ աղջկան, թանկացման դեմ բոյկոտելու համար։ Կարծում եմ, իրավապահնդրը արժանի արձագանք կտան հարցին»,-գրել էր նա։