07 Մայ
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանի և Պակիստանի ՊՆ հայտարարությունները

Հնդկաստանի և Պակիստանի ՊՆ հայտարարությունները

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարում է.

«Եթե բավականաչափ խիզախություն ունեք, եկեք և ճակատամարտեք մեզ հետ մարտի դաշտում։ Նրանք նույնիսկ մարդկանց հնարավորություն չտվեցին լքելու իրենց տները։ Այդ հարձակումների ընթացքում Հնդկաստանը դիտավորյալ թիրախավորել է խաղաղ բնակչությանը»։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ շփման գծի ամբողջ երկայնքով հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը բերվել են մարտական պատրաստվածության վիճակի։

Հիշեցնենք՝ Հնդկաստանի զինված ուժերը սկսել է «Սինդուր» գործողությունը։ Հնդկաստանի ՊՆ հաղորդմամբ՝ հարվածում են Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներին։

Պակիստանի ՊՆ-ից հայտնել են. եթե Հնդկաստանը հաղթի պատերազմում, աշխարհում ողջ մարդ չեն թողելու։

Տեղեկացնենք նաև՝ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը բոլոր չվերթների համար։

Ռազմագերիներ