07 Մայ
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանը թշնամու դեմ պայքարել գիտի. վարչապետ

Պակիստանը թշնամու դեմ պայքարել գիտի. վարչապետ

«Պակիստանը լիակատար իրավունք ունի վճռական պատասխան տալու այս պատերազմական գործողությանը, որը Հնդկաստանը մեզ պարտադրում է։ Այդ պատասխանը հիմա տրվում է». այս մասին X միկրոբլոգում գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Նա հայտարարել է, որ երկիրը ընդամենը պատասխանում է Հնդկաստանի հարձակմանը։

«Ամբողջ երկիրը կանգնած է Պակիստանի զինված ուժերի կողքին։ Մեր ազգի բարոյական ոգին և պայքարի ոգին բարձր է։ Պակիստանի ժողովուրդը և զինված ուժերը գիտեն, թե ինչպես պայքարել թշնամու դեմ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ թշնամին հաջողի իր սրիկայական նպատակներում»,- գրել է նա։

Ռազմագերիներ