
2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները վերսկսել են․ ABC media-ին մանրամասներ է հայտնել Նարեկ Սարգսյանը
Ամեն օր՝ վաղ առավոտից, ՆԳՆ փրկարար ծառայողները վերսկսում են Մարմարիկ գետում 2-ամյա Տիգրանի որոնողափրկարարական աշխատանքները: ABC media-ի հետ զրույցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց՝ աշխատանքը դադարեցնում են միայն երեկոյան ժամերին։ Մայիսի 4-ից ավելի քան 200 փրկրարար ու բազմաթիվ կամավորներ են մասնակցում որոնողական աշխատանքներին։
Վերջին շրջանում հաճախ ենք լսում գետում, լճում խեղդվելու դեպքերի մասին։ Ինչու՞ են դրանք շատացել, ինչպե՞ս պետք է կանխել այն։ Մանրամաները՝ ռեպորտաժում։