23 Մայ
2025
23.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է, իսկ «Իմ քայլը» հիմնադրամը փոխել է հասցեն․ «Հետք»

Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է, իսկ «Իմ քայլը» հիմնադրամը փոխել է հասցեն․ «Հետք»

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), հիմնադրումից մեկ տարի անց էլ շարունակում է «տնավորված մնալ» Արաքսի Սիմիդյանի առանձնատանը, որն ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարն է, ինչպես նաեւ քարտուղարը․ այս մասին գրում է «Հետք»-ը։

2024 թ. «Հետքն» անդրադարձել էր First Channel America-ի հիմնադրմանն ու գործունեությանը: Գրել էինք, որ նախորդ տարվա մարտին պետական գրանցում ստացած այս ընկերությունն ի սկզբանե գրանցվել է Ա. Սիմիդյանի տանը՝ Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ թաղամասում (հասցեն՝ 8241 Babcock Avenue, North Hollywood, տես ստորեւ):

Ա. Սիմիդյանը կլինիկական հոգեբան է եւ մինչեւ Հանրայինի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար դառնալը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ: Փոխարենը նա ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հարազատ քույրն է: Ավելին՝ Սիմիդյանները բավականին մոտ հարաբերություններ ունեն վարչապետ Փաշինյանի ընտանիքի հետ:

Նախարար Սիմիդյանի քույրը 2009 թվականից ԱՄՆ քաղաքացի է:

Մինչեւ վերջերս նրա տան հասցեում էր գրանցված նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Արաքսի Սիմիդյանն այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաեւ ամերիկյան մասնաճյուղի (My Step Foundation Inc.) ֆինանսական ղեկավարն ու քարտուղարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ