02 Հուլ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապարան-Քուչակ ճանապարհին վթարից տուժած 27-ամյա քաղաքացուն սանավիացիայով կտեղափոխեն Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան

Ապարան-Քուչակ ճանապարհին վթարից տուժած 27-ամյա քաղաքացուն սանավիացիայով կտեղափոխեն Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է արել` կոչ անելով պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, չգերազանցել թույլատրելի արագությունը և պարտադիր կապել անվտանգության գոտիները՝ նման ողբերգություններից խուսափելու համար։

«Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, 11-ը Ապարանի ԲԿ-ում են, ունեն տարբեր կոտրվածքներ։

27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Վանաձոր` տուժել է 5 անձ, 4-ը տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել է նախարարը:

Ռազմագերիներ