05 Հնս
2025
21° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, քան 2018-ին․Նիկոլ Փաշինյանի ելույթի առանցքային կետերը

Մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, քան 2018-ին․Նիկոլ Փաշինյանի ելույթի առանցքային կետերը

Այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ներկայացրեց  2018 թվականից մինչ օրս աշխատատեղերի ստեղծման համեմատականն ու անդրադարձավ այլ հարցերի։ Առանցքային կետերը ստորև․

  • Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք, այդ թվում՝ հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը։
  • 2018 հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242119 աշխատատեղ, ընդ որում՝ աշխատավարձով ապահովված: 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173996 դրամ, 2025 թվականի ապրիլին՝ 304992 դրամ, միջին աշխատավարձի աճը կազմել է 130000 դրամ կամ 75 տոկոս՝ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։
  •  Բարձր աշխատավարձ հիմնականում՝ 80-90 տոկոսով, ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ, մոտավորապես՝ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն: 10-20 տոկոսը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին՝ ներառյալ՝ անարդարությունը, կարգավորումները և այլն, և այդպես շարունակ։
  • Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հնարավոր է 29 եվրոյով, 30 եվրոյով, 50 եվրոյով ինքնաթիռի տոմս գնել, իսկ օրինակ 2016 թվականին հնարավոր չէր։ Օդի հարկը հիմա էլ ունենք, բայց հիմա որոշ ուղղություններով, նաև մեր կարգավորումներով օդի հարկի հարցն էլ է լուծված։
  • Մենք շատ ենք սիրում խոսել քաղաքակրթության մասին․ մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Փողոցն իր բնական վիճակի մեջ է եղել, պարզապես այդ տեղում ոչ մի ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղղակի քայլելու տեղ է եղել։
  • Մարդիկ 2018 թվականի համեմատ 50 տոկոսով ավելի լավ են ապրում՝ իրենց ապրածի կեսի չափով։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից: Մարդիկ ուզում են ավելի լավ ապրել որովհետև տեսնում են, որ այսօրվա Հայաստանում ավելի լավ ապրելը հնարավոր է:
Ռազմագերիներ