
Սամվել Շահրամանյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել
Նոր քրեական վարույթ է հարուցվել Արցախի 4-րդ նախագահ Սամվել Շահամանյանի նկատմամբ՝ պատերազմի ժամանակ զինվորական անփութության և ռազմամթերքը թշնամուն հանձնելու համար։
Նոր վարույթի շրջանակներում նախագահն այսօր հարցաքննվել է. տեղեկացրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Եթե չեմ սխալվում, ըստ լրատվամիջոցների՝ վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի կատարած հայտարարության, հետագայում նաև նրա ներկայացրած հաղորդման հիման վրա։ Կոնկրետ չեմ կարող նշել, թե ինչի հիման վրա է վարույթ նախաձեռնվել, բայց պարտադիր ուզում եմ նշել՝ այսպիսի ինտենսիվությամբ հարցաքննությունից Սամվել Շահրամանյանը չի խուսափում»,-ասել է Երիցյանը։
Շահրամանյանը հարցաքննվում է բացառապես վկայի կարգավիճակով, որևէ մեղադրանք նրան առաջադրված չէ։ Արցախի նախագահը վերջին երկու շաբաթում արդեն չորրորդ անգամ է հարցաքննվում։