06 Հնս
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի երկրները կարող են  մինչև ամսվա վերջ ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին․ ԱՄՆ ՊՆ

ՆԱՏՕ-ի երկրները կարող են  մինչև ամսվա վերջ ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին․ ԱՄՆ ՊՆ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները կկարողանան համաձայնության գալ պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու պարտավորության շուրջ մինչև Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 24-25-ը։

«Մենք այստեղ ենք՝ շարունակելու նախագահ Թրամփի կողմից սկսված աշխատանքը՝ դաշինքի բոլոր երկրների կողմից պաշտպանության վրա ՀՆԱ-ի 5%-ը ծախսելու պարտավորության վերաբերյալ, որի շուրջ, մեր կարծիքով, կարելի է համաձայնության գալ։ Սա պետք է տեղի ունենա մինչև Հաագայում կայանալիք գագաթնաժողովը, որը տեղի կունենա այս ամսվա վերջին», – նշել է նա Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հաագայում տեղի կունենա հունիսի 24-25-ը։ Ակնկալվում է, որ դաշինքի երկրներին կխնդրեն իրենց ռազմական ծախսերի նպատակային մակարդակը բարձրացնել ՀՆԱ-ի ներկայիս 2%-ից մինչև 5%, ինչպես նախկինում պահանջել էր Թրամփը։ ՆԱՏՕ-ի երկրների միջև պաշտպանության ծախսերի ավելացման վերաբերյալ համաձայնություն չկա. եթե ռազմական ծախսերը աճեն, նրանք ստիպված կլինեն կրճատել սոցիալական պարտավորությունները, ինչը սպառնում է վատթարացնել ներքաղաքական իրավիճակը և առաջացնել լայնածավալ տնտեսական ճգնաժամ։

Ռազմագերիներ