
Կաթողիկոսը պիտի հեռանա․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի առանցքային կետերը
Հայոց կաթողիկոսը մեծագույն արժեք է և հավատացյալը պետք է դրա մասին իմանա․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին վարչապետի՝ եկեղեցու մասին հնչեցրած արտահայտությունները։
- Եկեղեցականները ծառաներ են, մենք որևէ մեկի ննջարան չենք մտել, բայց էնտեղ կան կանոններ:
- «Դոմփելը» հայհոյանք չէ, կարող եմ կրկնել վարչապետի ասածները:
- Կաթողիկոսը պետք է ասի՝ զավակ ունի՞, թե՞ ոչ:
- Կաթողիկոսը բա ի՞նչ պետք է անի, որ չհեռանա, կարա կուսակցություն բացի, ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի։
- Հայոց կաթողիկոսը մեծագույն արժեք է և հավատացյալը պետք է դրա մասին իմանա։
- Մենք մտնում ենք եկեղեցի, տեսնում ենք, որ մեկի «քստիկներն» ա դրած, անկյունում՝ մեկի շորերը. վերցնում, մաքրում ենք։
- Որոշ մարդիկ ուզում են՝ սպանություններ տեղի ունենան, զրահապատել եմ տալու մեքենաս։
- 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում քաղաքական սպանությունների էջը փակ է։ Պատգամավորների մեքենաները գնված են Ազգային ժողովի ֆոնդից և դա նորմալ է։