06 Հնս
2025
23.1° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը․ Բագրատ Միկոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը․ Բագրատ Միկոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը, նյարդայնանալով ֆրանսիական մամուլի հրապարակումից, որ ավելի քան 3 մլն եվրո արժողությամբ առանձնատուն է գնել այդ երկրում, կառավարության այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին․ NEWS.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին խնդրել է անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։

«Ականատես եղանք ամառային նոպայի հերթական սրացմանը, այս անգամ՝ իրավական շեղվածությամբ: Դրա հետ ամեն ինչ և վաղուց պարզ է: Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը, և գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու։

Իր օրոք ԱՆԻՖ-ից անհետացած 65 միլիոն դոլարը, «Հայաստան» համահայկական հիմնադամից ցնդած 100 միլիոն դոլարը, ինչպես նաև այլ ահռելի գումարներ արդեն առարկայանում են տարբեր երկրներում դղյակների տեսքով, իսկ այդ խեղկատակը շարունակում է իր հին ցնորքը կղզիների մասին:

Ինքնհառչակ տգետը նույնիսկ չգիտի, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն անձի մեղավորության հիմք չի կարող լինել։ Մեղավորության հիմք է իր պես՝ համաներման միջոցով մի ձև պատժից ազատվելը:

Իսկ «Սիլվայի» գործով վաղեմության ժամկետի կիրառման հանգամանքների մասին նախագահ Քոչարյանը մոտակա ասուլիսներից մեկում մանրամասն կխոսի»,- ասել է Բագրատ Միկոյանը։

Ռազմագերիներ