09 Հնս
2025
29.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Հայոց եկեղեցու ամեն սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու․ Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Հայոց եկեղեցու ամեն սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու․ Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով․ ֆեյսբուքյան իր էջում գրել է հայր Ասողիկ Կարապետյանը։

«Ո՞ւր եք Երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր… Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․․․

Լսեցեք և կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի և նրա Ազգընտիր ու Աստվածարյալ Հայրապետի վրա սուր բարձրացնել:

Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ծավալված արշավի շրջանակում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել՝ խոստանալով, ապացուցել, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտն ու զավակ ունի։

 

Ռազմագերիներ