23 Հուլ
2025
31.2° c ԵՐԵՎԱՆ
22.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սփյուռքն արձագանքում է Փաշինյանի հայտարարություններին ու աջակցություն հայտնում Վեհափառին

Սփյուռքն արձագանքում է Փաշինյանի հայտարարություններին ու աջակցություն հայտնում Վեհափառին

Սփյուռքի կառույցներն արձագանքում են Հայ Առաքելական եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին։ Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարություններիղ մի քանիսը.

Անընդունելի է նման հարցերն այս ձևով արծարծելը։ Դրանք չեն հանգեցնում լուծումների, այլ ստեղծում են հասարակական լարվածություն. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հրապարակավ և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ լեզուն արժեզրկում է վարչապետի ինստիտուտը․ Ռուսաստանի հայերի միություն

Վարչապետի՝ «Վեհարանը ազատելու» մասին կոչը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան հարձակում համայն հայության հոգևոր կենտրոնի վրա․ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը, մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին. Վրաստանի հայ համայնք

Կոչ ենք անում ազգային ուժերին, հայությանը և արտերկրի հայ ժողովրդի բարեկամներին՝ համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ․ Սկանդինավյան հայերի միություն

Ռազմագերիներ