13 Հնս
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
23.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին

Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին

Արթիկի թեմը իր ողջ հոգևոր դասը և հավատացեալ ժողովուրդը անվերապահ զորակցում է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառ հայրապետին։

«Ով որ փորձի այդ վեմին բախվել, ինքը կփշրվի և ինչի վրա որ այդ վեմը ընկնի, նրան կտապալի ու կճզմի» (Մատթ. 21:44)։

Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, ինչպես նաև բոլոր հավատացյալներն, իրենց որդիական զորակցությունն ու աջակցությունն են հայտնում ազգընտիր Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Ռազմագերիներ