11 Հնս
2025
25.4° c ԵՐԵՎԱՆ
17.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կեսգիշերին հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառին

Կեսգիշերին հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է արել գիշերը հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց կաթողիկոսին։

«Օրվա իշխանությունները շարունակում են հարձակումը մեր ազգի արժեքների, միասնականության, հավատքի և եկեղեցու դեմ։ Վստահ եմ՝ գիտեք, որ սրանք կարմիր գծեր չունեն։ Բարոյական չեն։ Սրբապիղծ են։ Իրենց նպատակին հասնելու ճանապարհին մեթոդների ընտրության սահմանափակումներ չունեն։ Եվ չեն էլ ունենա, եթե չհանդիպեն հստակ դիմադրության»,-գրել է նա։

Վանեցյանը տեղեկացրել է, որ այս գիշեր՝ ժամը 01:00-ին, Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։

«Մեր եկեղեցին պետք է հստակ իմանա, որ մենք՝ հավատավոր ժողովուրդս, իր կողքին ենք։ Եկեղեցու թշնամիներն էլ պետք է դա լավ գիտակցեն։ Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, ետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից»,-գրել է նա։

Վանեցյանը հորդորել է կեսգիշերին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին։

 

Ռազմագերիներ