
Ավերածություններ՝ Արագածոտնի մարզում. ABC Media-ին մանրամասներ են հայտնել
Արագածոտնի մարզի Լուսագյուղում 5 տան տանիք է վնասվել այսօրվա ուժեղ պտտահողմի հետևանքով. ABC Media-ի հետ զրույցում հայտնել են ՆԳՆ-ից։
Ապարանի Գարեգին Նժդեհ փողոցում վնասվել է 4 տան տանիք, Գայի փողոցում՝ 1 տուն, իսկ եկեղեցու մոտ գտնվող շենքի տանիքներից թիթեղներն ընկել են մեքենաների վրա ու վնասել դրանք։
«Տանիքների կեսը քամին տարել է, շատ ահավոր վիճակ է»,- ABC Media-ին պատմել է Ապարանի բնակիչներից մեկը։ Ըստ բնակչի՝ քաղաքում այս պահին պտտահողմ է՝ տորնադո, մարդիկ վախենում են տանից դուրս գալ, ով էլ դրսում է՝ ապաստան է փնտրում. «Քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկված է, հեռախոսի կապն էլ է վատ աշխատում»,- ասաց նա։