17 Հնս
2025
25.4° c ԵՐԵՎԱՆ
20.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով․ Գալյանը՝ լրագրողներին

Մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով․ Գալյանը՝ լրագրողներին

Եկեղեցի-պետություն լարված հարաբերությունների ֆոնին հասարակությունը Արդարադատության նախարարությունից սպասելիքներ ունի, ինչու՞ է լռում նախարարը հարցին Սրբուհի Գալյանը պատասխանել է․ «Իսկ ի՞նչ ասենք»։ Այնուհետև որոշել էր լրագրողների համար, այսպես կոչված, դասախոսություն կարդալ սահմանադրական կարգը խախտելու և այլ հարցերի շուրջ։

«Ես հիմա փոքրիկ դասախոսություն պետք է անցկացնեմ «Սահմանադրական կարգի տապալում» հասկացության հետ կապված։ Մամուլում շրջանառվում է նմանատիպ լուրեր, թե տապալվում է սահմանադրական կարգը։ Այն քրեորեն հետապնդելի արարք է ՀՀ-ում, որը նշանակում է․ եթե որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի կոնկրետ հոդվածների գործողությունը։ Եթե չեմ սխալվում առաջինից յոթերորդ հոդվածների մասին է խոսքը»,- ասել է Գալյանը։

Նա մեղադրել է լրագրողներին իրեն չլսելու, անհարգալից լինելու համար։

«Ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ ու անհարգալից պահվածքին։ Եթե ինձ հրավիրում եք հարցազրույցի՝ բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ»,-ասել է Գալյանը, իսկ հետո, երբ լրագրողները փորձել են շարունակել ճեպազրույցը, հարցեր տալ, Գալյանը կիսատ էր թողել զրույցը, լրագրողներին հրավիրել էր Արդարադատության նախարարություն լրագրողական իրավական տեսանկյունից էթիկայի և իրավական կրթության հետ կապված երկխոսություն ունենալու և հեռացել։

Ռազմագերիներ