
Կարմիր գծեր չունեն, անում են այն, ինչ ուզում են․ Արա Աբրահամյանը՝ ՀՀ իշխանությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր հակառակորդներին ցույց է տալիս, որ իշխանությունները «կարմիր գծեր» չունեն՝ ճնշում գործադրելով բարերար Սամվել Կարապետյանի վրա, ով վերջերս պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն, կարծում է «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը։
«Ինձ թվում է, որ Փաշինյանն այս մեթոդն օգտագործում է ուրիշներին վախեցնելու համար՝ ասելով. տեսե՛ք, մենք կարմիր գծեր չունենք, անում ենք այն, ինչ ուզում ենք», – ընդգծել է Աբրահամյանը։