18 Հնս
2025
26.4° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար. Կարեն Կարապետյան

Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար. Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի, որը հետապնդման է ենթարկվում իշխանությունների կողմից։

«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար:

Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին: Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլև դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:

Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին` Սամվել Կարապետյանին»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ