18 Հնս
2025
26.4° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարեգին II-ի վրա հայկական իշխանությունների հարձակումներն անընդունելի են․ ՌՈՒԵ

Գարեգին II-ի վրա հայկական իշխանությունների հարձակումներն անընդունելի են․ ՌՈՒԵ

Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) մեծ մտահոգությամբ է ընդունում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին II-ի վրա հայկական իշխանությունների հարձակումներն. աշխարհիկ պետությունում եկեղեցու ներքին գործերին նման միջամտությունը անընդունելի է․ այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և լրատվամիջոցների հետ եկեղեցու սինոդալ բաժնի փոխղեկավար Վախթանգ Կիպշիձեն։

«Մենք մեծ մտահոգությամբ ենք ընդունում այն բացասական լրատվական ֆոնը, որը հայկական իշխանությունները ստեղծում են Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, որի հետ մեր եկեղեցին երկարամյա քույրական հարաբերություններ է պահպանում: Այս եկեղեցու առաջնորդի վրա հարձակվելու փորձերը միջամտություն են նրա ներքին գործերին, ինչը անընդունելի է աշխարհիկ պետության իշխանությունների համար», – նշել է նա։

Մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, Facebook-ում գրառումներ են հրապարակել՝ Հայ եկեղեցու ներկայացուցիչների մասին՝ նսեմացնող արտահայտություններով: Ընդդիմությունը կտրուկ քննադատել է վարչապետին, և մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ կոչ են արել նրան կնոջ հետ եկեղեցուց հեռացնել: Այդ ժամանակվանից ի վեր վարչապետը պարբերաբար հրապարակումներ է արել՝ նվիրված հայ հոգևորականությանը։ Հատկանշական է, որ երկրի Սահմանադրության համաձայն՝ Հայ Առաքելական Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, և պետությունը լիազորություն չունի միջամտելու նրա գործերին։

Վերջին տարիներին Փաշինյանի և հայ հոգևորականության միջև հարաբերությունները վատթարացել են, հատկապես այն բանից հետո, երբ 2020 թվականին Էջմիածնի Մայր Աթոռը պահանջել է վարչապետի հրաժարականը և քննադատել նրան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր քաղաքականության համար։

Ռազմագերիներ