
Անթույլատրելի աբսուրդ․ միջազգայի արձագանքը Հայ Առաքելական եկեղեցու և Կարապետյանի հետապնդմանը
Աշխարհը շարունակում է արձագանքել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու հետապնդմանը Հայաստանում։
Մեծ Բրիտանիայի Հայ համայնքի խորհրդի նախագահ Գարեն Արևյանը РИА Новости-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վրա հարձակումը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կառավարության՝ ազգի համար կործանարար ուղղությունը պահպանելու հուսահատ փորձ է։ Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է, հատկապես, երբ դրա հետևում կան ակնհայտ քաղաքական դրդապատճառներ
Մերձավոր Արևելքի եկեղեցիների Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիֆատ Ֆիքրի Սաիդը համարում է, որ եկեղեցուն քաղաքական դիմակայության մեջ ներգրավելը չի կարող թույլատրվել աշխարհի որևէ երկրում։
«Աշխարհի որևէ մասում անընդունելի է, որ կրոնական կազմակերպություններն ու եկեղեցիները ներքաշվեն քաղաքական հակամարտությունների մեջ», – նշել է Ֆիքրի Սաիդը։
Ֆրանսիացի իրավապաշտպան Արնո Դևելը RT-ի հետ զրույցում նշել է, որ գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը Հայաստանում նման է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, որտեղ ստեղծվել է արհեստական եկեղեցական պառակտում։
«Խոսքը Հայ Առաքելական եկեղեցուն ակտիվորեն աջակցող անձի կամայական ձերբակալության մասին, որը, ինչ-ինչ պատճառներով, համարվում էր չհամապատասխանող աշխարհիկ պետության շրջանակներին», – նշել է նա։
Իրավապաշտպանը Կարապետյանի ձերբակալությունը անվանել է «աբսուրդ»։
Նա նշել է, որ գործարարը «միայն իր մտահոգությունն էր հայտնում եկեղեցու նկատմամբ զանգվածային հետապնդումների վերաբերյալ»։
Свободная Пресса-ն ընդգծել է, որ իշխանությունների կողմից Կարապետյանի հետապնդման իրական պատճառներն ակնհայտ են։ Ըստ երևույթին՝ դա նրա կոշտ քննադատությունն էր անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հետ ունեցած հակամարտության պատճառով, որի դեմ իշխանություններն իրական հալածանք են սկսել: Կարապետյանը հանդես է եկել որպես ՀԱԵ-ի ամենահետևողական պաշտպաններից մեկը։
Բացի այդ՝ գործարարը Փաշինյանի քաղաքականության, նրա արևմտամետ ուղու վաղեմի քննադատ է։ Նա պաշտպանում է Ռուսաստանի հետ ավելի սերտ մերձեցումը: Ըստ Свободная Пресса-ի՝ ակնհայտ է, որ Փաշինյանն օգտվել է պահից՝ իր հակառակորդի հետ գործ ունենալու համար: Քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովի կարծիքով՝ Փաշինյանի թիմի քաղաքական շահերի տեսանկյունից՝ Կարապետյանի ձերբակալությունը նաև ազդանշան է բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր կարող են աջակցել նրա հակառակորդներին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ճանապարհին բողոքի արշավների ժամանակ: