
ՀՀ ներկայիս իշխանությունները որոշել է վաճառել երկրի ինքնիշխանությունը և հրաժարվել հիմնարար արժեքներից․ իտալացի փորձագետ
Հայ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ցույց է տալիս գունավոր հեղափոխության «թունավորված խնձորի» իրական էությունը, որը իշխանության բերեց Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Իտալիայի խորհրդարանի նախկին անդամ, իրավաբան և «Վենետոյի ժողովուրդ» միավորման ղեկավար Վիտո Կոմենչինին։
«Ակնհայտ է, որ այս ձերբակալությունը պայմանավորված է գաղափարախոսական ծրագրով և Հայաստանի խորը քրիստոնեական արմատների նկատմամբ ատելությամբ», – նշել է Կոմենչինին՝ հավելելով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները որոշել է վաճառել երկրի ինքնիշխանությունը և, հետևաբար, հրաժարվել այն արժեքներից, որոնց վրա հիմնված է այս հին ազգը։
Նա հույս է հայտնել, որ Կարապետյանի ձերբակալությունից հետո հայ ժողովուրդը դուրս կգա փողոց և կցուցադրի իր «արժանապատվությունն ու համառությունը»։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, և նա ձերբակալվել է Հայաստանում, այն բանից հետո, երբ հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցուն իր աջակցության մասին՝ իշխանությունների հարձակումների ֆոնին։ Գործարարն ինքը չի ընդունել մեղքը և անվանել է Հայաստանի իշխանություններին անգործունակ։
Նրա՝ եկեղեցուն աջակցելու դիրքորոշումը զայրացրել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Facebook սոցիալական ցանցում մի քանի գրառումներ է արել՝ վիրավորելով եկեղեցու հոգևորականներին և բարերարներին։