
Խաղադրույք են ոչ միայն նոր խորհրդարանի տեղերը և վարչապետի աթոռը, այլև՝ Փաշինյանի կողմից առաջ քաշված «իրական Հայաստանի» նախագիծը․ Kommersant
Դատարանը ձերբակալել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, որը մեղադրվում է կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու համար՝ Հայ Առաքելական Եկեղեցու այլ հոգևորականների հետ միասին:
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ձերբակալությունների ընթացքում անվտանգության ուժերը նաև հետապնդում են քաղաքական և գործարար վերնախավի ընդդիմադիր ներկայացուցիչներին։
Իր հերթին՝ վարչապետ Փաշինյանը մտադիր է ավարտել երկրի վերակազմակերպումը՝ հիմնվելով «իրական Հայաստանի» իր հայեցակարգի վրա, որը ներառում է «ղարաբաղյան նախագծի» և Ռուսաստանի՝ որպես գլխավոր դաշնակցի մերժումը. գրել է Kommersant–ը: Ինչպես նշվել է, այս ֆոնին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի «եվրոպական ընտրությանը»:
Նիկոլ Փաշինյանն ինքը բացահայտումներ է արել «քրեաօլիգարխիկ հոգևորականության» մասին, ամրապնդում է անվտանգության ուժերի ղեկավարությունն իրեն հավատարիմ մարդկանցով: Կայքը նկատել է, որ մինչև վերջերս Փաշինյանն անհրաժեշտ չէր համարում զսպել իրեն իր արտահայտություններում՝ խոսելով իր հակառակորդների, այդ թվում՝ հոգևորականների մասին։ Նրա օրինակին հետևել է նրա կինը՝ Աննա Հակոբյանը։
Ըստ պարբերականի՝ Հայաստանում իրավիճակի աննախադեպ սրումը կապված է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և Նիկոլ Փաշինյանի՝ իր վերընտրությանը խոչընդոտող անձանց նախապես բեմից հեռացնելու փորձերի հետ։ Սակայն, խաղադրույքին են ոչ միայն նոր խորհրդարանի տեղերը և վարչապետի աթոռը, այլև՝ Փաշինյանի կողմից առաջ քաշված «իրական Հայաստանի» նախագիծը, որը նա հակադրում է «պատմական Հայաստանի» հետ և հույս ունի ավարտին հասցնել։