
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆ
Այսօր Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, սակայն հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:
Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: