28 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը Կաթողիկոսից պիտի հեռու մնա, դա իր ու ՔՊ-ի բանը չէ․ Վարդան Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ կետերով

Փաշինյանը Կաթողիկոսից պիտի հեռու մնա, դա իր ու ՔՊ-ի բանը չէ․ Վարդան Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ կետերով

Կշեռքի մի նժարին դրված է հայ ժողովուրդը,մյուս նժարին մի քանի ընտանիք։ Հորս տղեն չլինեմ, թե էս երկիրը ոտքի չհանեմ. հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ղուկասյանի ասուլիսի առնցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Փաշինյանը Կաթողիկոսից պիտի հեռու մնա, դա իր ու ՔՊ-ի բանը չէ, բայց եկեղեցին էլ պետք է զգաստանա:
  • Սամվել Կարապետյանն իր կատարած աշխատանքով հարգանքի է արժանի։ Ոչնչից ամեն ինչ ստեղծել է, դարձել է միլիարդատեր, և գրպանները կարած չեն․ ազգի համար շատ բան է արել։ Հետագայում թե ո՞վ ում հետ կգնա, այդ մասին հիմա ոչինչ չեմ կարող ասել։
  • Կշեռքի մի նժարին դրված է հայ ժողովուրդը, մյուսին՝ մի քանի ընտանիք։ Երկրի հարստությունը գտնվում է այդ ընտանիքների ձեռքերում։ Ամբողջ երկրի ընդերքը պետք է դառնա պետական սեփականություն։ Հորս տղեն չլինեմ, թե էս երկիրը ոտքի չհանեմ։
  • Ամբողջ Հայաստանը «Доля воровская» է լսում։ Երևանում ԼԳԲՏ երգեր են լսում։ Եթե պետությունը չխառնի, իրար խփել չտա, սարքել չտա, որ աղմուկ լինի, ժողովուրդը շատ լավ իրար հետ ապրում է։
Ռազմագերիներ