
Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս լքում է պաշտոնը՝ ՀՀ ղեկավարության հետ անհամաձայնությունների պատճառով
Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը լքում է իր պաշտոնը. Երևանը նրան հետ է կանչում․ հայտնել է URA.ru կայքը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ պատճառը նրա անհամաձայնությունն է Հայ Առաքելական եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հարցում երկրի ղեկավարության դիրքորոշման հետ: Ինքը՝ Սպարտակյանը, նշել է, որ ապրել և շարունակում է ապրել Եկատերինբուրգում։
Նա խոստացել է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է տեղի հայ համայնքի համար՝ նույնիսկ առանց հյուպատոսի կարգավիճակի։
«Ես անընդունելի եմ համարում ՀԱԵ-ի՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ցանկացած գործողություն», – Սպարտակյանի խոսքերն է մեջբերել URA.ru-ն։


