26 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական Կարմիր խաչում կրքերը չեն հանդարտվում

Հայկական Կարմիր խաչում կրքերը չեն հանդարտվում

Հայկական Կարմիր խաչի շուրջ կրքերը քանի օր է չեն հանդարտվում։

Ամեն բան սկսվեց համագումարից առաջ, երբ դեկտեմբերի 29-ին նշանակված 28-րդ հերթական Համագումարից մի քանի օր առաջ Հայկական Կարմիր Խաչի Ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց, իսկ նրա որդին՝ Ալեքսանդր Մնացականյանը, նույն ժամանակ հանդիպելով ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ, հայտ ներկայացրեց  ընտրվելու ՀԿԽԸ նախագահ պնդելով, որ դա իր հոր կամքն է և իրեն պետք ա հրատապ ելույթ տրամադրեն։

Հայկական Կարմիր Խաչում  նախագահի պաշտոնը ընտրովի է և կախված չէ մեկ մարդու կամքից, հետևաբար համագումարն է ընտրում ՀԿԽԸ  նախագահին։ Այդուամենայնիվ, հաշվի առնելով  Մխիթար Մնացականյանի առողջական վիճակը և սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը՝ համագումարը հետաձգվեց։

Մոտ մեկ ամիս անց, հունվարի 24-ին Աննա Եղիազարյանը, որը  19 տարի զբաղեցնում է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենի/գլխավոր քարտուղարի պաշտոնը, Մխիթար Մնացականյանին և անձնակազմին տեղեկացրել է, որ հաջորդ համագումարում ինքնաառաջադրվելու է որպես ՀԿԽԸ նախագահի թեկնածու։

Աննա Եղիազարյանի աջակիցները ABC media-ի հետ զրույցում նշեցին, որ ընտրելու իրավունք ունեցող պատվիրակներից կազմված համագումարն արդեն կազմված է եղել, և Մխիթար Մնացականյանը նրանց հերթով փորձել է հրավիրել իր տուն՝ զրույցների, սակայն բոլորը միաձայն մերժեցին հրավերը, շեշտելով, որ սատարում են Աննա Եղիազարյանի թեկնածությունը։

Այդուամենայնիվ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ ներկայացնելով, թե ինչպես է Աննա Եղիազարյանն ընտրվել  Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ։

Իսկ մյուս կողմը՝  Մխիթար Մնացականյանի գլխավորությամբ, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ հանցագործության մասին հայտարարություն են տարածել նշելով, որ Կարմիր խաչի ընկերության հետ կապված անօրինական զարգացումներ են գնում, փորձ է արվում պարալիզացնել ընկերության աշխատանքը, ներխուժել ընկերության գրասենյակներ, հրահրել անկարգություններ։ Ըստ այդ հայտարարության` որոշ մարդիկ ներկայանում են Կարմիր խաչի անվան տակ իբր արտահերթ համագումարում ընտրված նոր նախագահության անդամներ և նոր նախագահ, ինչը ծանր հանցագործության տեսակ է, քանի որ Կարմիր խաչի նախագահությունը մերժել է արտահերթ համագումար նշանակելու դիմումը, ինչը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել հրապարակման պահից, ըստ իմպերատիվ գործող իրավական ակտի, կանոնադրության, սակայն այն անտեսելով՝ Կարմիր խաչի նախագահության անվան տակ տեղի է ունեցել «արտահերթ համագումար», «ընտրել են» նոր նախագահության անդամներ, նախագահ։